Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հալեպում հրթիռակոծության հետևանքով հայեր են զոհվել

Հալեպում հրթիռակոծության հետևանքով հայեր են զոհվել
21.06.2015 | 21:07

Հալեպում երեկ հրթիռակոծության հետևանքով հայեր են զոհվել։ Հալեպի «Գանձասար» հայկական շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը գրում է, որ քաղաքապետարանի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու հայ՝ Հայաստանի հայ ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանը (Ստեփանյան) և հալեպահայ Կարո Մկրտիչյանը։ Արդեն կիսավեր քաղաքում հրթիռակոծությունները չեն դադարում։ Իրավիճակն ավելի են դժվարացնում բնակչության նյութական ծանր վիճակը, էլեկտրաէներգիայի և ինտերնետի հաճախակի խափանումները, երբեմն ջրի բացակայությունը։
Սիրիայի հայ համայնքը ևս զգալի կորուստներ է կրել։ Ազգությամբ հայ զոհերի թիվն անցել է 100-ը, վնասվել են եկեղեցիներ, բնակարաններ, համայնքապատկան շենքեր, գործատեղիներ, դպրոցներ։

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ